ԱԱրման Գալոյան

Տեսչական մարմինն արձանագրել է խախտումների թվաքանակի նվազում

Տեսչական մարմինն արձանագրել է խախտումների թվաքանակի նվազում

Շաբաթ օրը Երևանի Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում շարունակվել է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետների և ՀՀ ՃՈ համատեղ մշտադիտարկումները և վերահսկողական գործառույթները: 

Վերահսկողական աշխատանքների շրջանակում տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրման համակարգում խախտումներ չեն հայտնաբերվել։ 

Նախորդ օրերի հետ համամատած՝ այսօր կանոնավոր ուղևորափոխադրման համակարգում վաղ առավոտից իրականացված դիտարկումների արդյունքում արձանագրվել են խախտումների թվաքանակի կտրուկ նվազում, բայց, այնումենայնիվ, հայտնաբերվել են ավել ուղևորներով փոխադրում իրականացնող մի քանի միկրոավտոբուսներ:  

Խախտումների հիմքով կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։

ՔՏՀԱ տեսչական մարմնի մասնագետները տեղում իրականացրել են բացատրական և իրազեկման աշխատանքներ, առանձին դեպքերում տվել պարտադիր կատարման ցուցումներ:

Անվտանգության կանոններին հետևելու և պահպանելու նպատակով Տեսչական մարմինը շարունակում է զուգահեռ վերահսկողություն իրականացնել նաև մարզերում և մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում