ՆՆարեկ Սահակյան

Բաղրամյան պողոտայում բախվել են «Mercedes C» և թիվ 30 երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշների ավտոմեքենաները. կան տուժածներ

Բաղրամյան պողոտայում բախվել են «Mercedes C» և թիվ 30 երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշների ավտոմեքենաները. կան տուժածներ

Օգոստոսի 21-ին, Ժամը 16։50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայի և Պռոշյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Պարզվել է, որ Բաղրամյան պողոտայի թիվ 30 շենքի մոտակայքում բախվել են «Mercedes C» և թիվ 30 երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը 4 տուժած (Նարինե Մ․, ծնված 1985 թ․, Արաքսյա Ս․, ծնված 1980 թ․, Շուշանիկ Գ․, ծնված 1972 թ․, Ռաֆիկ Ա․, ծնված 1965 թ․) հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, տուժածներից մեկը (Էդգար Ո․, ծնված 1983 թ․) դիմել է «Արմենիա» ՀԲԿ, մյուսը (Անի Մ․, ծնված 1983 թ․)՝ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:

Բժիշկները Շուշանիկ Գ․-ի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր, իսկ մյուս տուժածները ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում