ՀՀովհաննես Վարդանյան

Նավալնուն տեղափոխող ինքնաթիռն Օմսկից ուղևորվել է Գերմանիա

Նավալնուն տեղափոխող ինքնաթիռն Օմսկից ուղևորվել է Գերմանիա

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին Օմսկից տեղափոխում են Գերմանիա։ Ժամեր անց Նավալնին կլինի Բեռլինի Charite կլինիկայում, որտեղ կշարունակի հետագա բուժումը: Նրա վիճակը շարունակում է ծանր մնալ: Այս մասին հայտնում է TACC գործակալությունը: 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Օմսկի բժիշկները թույլ են տվել, որ բլոգեր Ալեքսեյ Նավալնուն գերմանացի բժիշկները տեղափոխեն Բեռլին` բուժման նպատակով: 

Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցներն Օմսկի բժիշկներին անվստահություն էին հայտնել, իսկ նրա կինը ՝ Յուլյան, դիմել էր նախագահ Պուտինին՝ խնդրելով ամուսնուն տեղափոխել Գերմանիա բուժման: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատասխանել է, որ այդ հարցը «կախված է բժիշկների որոշումից և դրա համար խոչընդոտներ չկան»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում