ՀՀովհաննես Վարդանյան

Դրական դինամիկան պահպանվում է. ՍԱՏՄ

Դրական դինամիկան պահպանվում է. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է գրանցել դրական արդյունքներ: Այսօրվա շրջայցը ՍԱՏՄ բոլոր կառույցները՝ մարզային թե մայրաքաղաքային, սկսել են իրացման ցանցի կազմակերպություններից, ապա, ավելի ուշ, կրկնայցեր են կատարել հանրային սննդի օբյեկտներ: Դիտարկված բոլոր ընկերություններում գրանցվել է առանց թերությունների իրավիճակ. խախտումներ չեն հայտնաբերվել:

Արձանագրված իրավիճակը Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատանքի լավագույն գնահատականն է. ՀՀ պարետի որոշումներով պայմանավորված անվտանգության պահանջներն այլևս դարձել են սննդի շղթայի կազմակերպությունների առօրյայի անբաժան մասը:

Նախորդիվ հայտնաբերված խախտումների հիմքով՝ այսօր երկրի երեք մարզերում 24 ժամով կասեցվել է մեկական կազմակերպության գործունեություն:

ՀՀ սննդամթերքի տեսչական մարմնի հետևողական վերահսկողութունը՝ ուղղված կորոնավիրուսի (Covid 19) հաղթահարմանը, շարունակվելու է հանրապետության ողջ տարածքում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում