Հայաստանում ադրբեջանական գերեզմանները չեն պղծվում. Ադրբեջանում հակառակ պատկերն է

ՔՔրիստինա Մկրտչյան

Արդենիսցի Հերիքնազ Ջանոյանը գյուղի ադրբեջանական գերեզմանատան հարևանությամբ է ապրում, ընտանիքով հետևում են, որպեսզի ցանկապատն ու տապանաքարերը չվնասվեն, ընտանի կենդանիները գերեզմանատուն չմտնեն։

Գյուղի հին ու նոր բնակիչներն իրար չեն հանդիպել,- պատմում է Հերիքնազ Ջանոյանը։ Ադրբեջանցիները հեռացել են Վրաստանի Մառնեուլի շրջան, իսկ Ջավախքի Գանձա գյուղից երիտասարդ հայ ընտանիքները եկել, հաստատվել են այստեղ։

Մինչև արցախյան շարժումն ադրբեջանցիներ ապրել են Հայաստանում։ Ավելի մեծ թվով հայեր ապրել են Ադրբեջանում,- ասում է պատմաբան Գագիկ Համբարյանը։

Ադրբեջանցիները մեր երկրում հիմնականում ապրել են գյուղական բնակավայրերում, զբաղվել անասնապահությամբ, և ապրել յայլաներում։ Այդ պատճառով էլ տները կառուցել են որպես ժամանակավոր կացարան՝ առանց հիմքի, հողի վրա։ Հայերն ավելի շատ ապրել են քաղաքային բնակավայրերում։

Ի տարբերություն Ադրբեջանի՝ Հայաստանում պատմական վկայությունները չեն վերացվում, գերեզմանները չեն պղծվում, այլ պահպանվում են, և դա խոսում է մեր ազգային ինքնության մասին,- ասում է «Սրբազան հող» ՀԿ նախագահ Սուսաննա Էլբակյանը։ Դեռ 2006-ից աշխատել են համայնքապետերի ու գյուղացիների հետ։

Պարբերաբար ձեռնարկվել են նաև մաքրման ու նորոգման աշխատանքներ, որոշ տեղերում գերեզմանաքարերը համարակալել են, որ վերահսկողությունն ավելի հեշտ լինի,- ասում է տիկին Էլբակյանն ու շարունակում՝ դրանք պահպանելով աշխարհին ցույց ենք տալիս, որ կան արժեքներ, որոնք մյուս կողմը չունի։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում