Մանկապարտեզում խախտումների թիվը շարունակում է նվազել. Կրթության տեսչական մարմին

ՀՀովհաննես Վարդանյան

Կորոնան իրավիճակը փոխել, երեխաներին համավարակի դեմ պայքարել է սովորեցրել: Մանկապարտեզներում, որոնք արտակարգ պայմաններում են աշխատում, իրավիճակը վերահսկելի է, վստահեցնում են Կրթության տեսչական մարմնից: Մի քանի անգամ են այցելում, անվտանգության նորմերի պահպանմանը տեղում ծանոթանում:

Սուրեն Ավետիսյան - ՀՀ ԿՏՄ հանրակրթության վարչության պետ - Տիկի՛ն Ամիրյան, ներկայացրե՛ք, թե ինչպես եք ննջասենյակում կազմակերում սաների քնի ռեժիմը:

Մանկապարտեզի տնօրենը վստահեցնում է՝ կորոնա օրերին յուրաքանչյուր ննջասենյակում 25-ի փոխարեն 12 երեխա է քնում: Իրենք խստորեն հետևում են, որ մաքուր ու ախտահանված լինեն ոչ միայն փոքրիկների ձեռքերն ու տարածքը, այլև սպիտակեղենը:

Մարինա Ամիրյան - Մանկապարտեզի տնօրեն - Լվացքը կատարվում է մեզ մոտ, դուք հիմա կտեսնեք փոխնորդները: Յուրաքանչյուր օր՝ ժ. 3:30-3:45-ին, լվացքատուն է գնում փոխնորդը և հաջորդ օրը ստանում է նույնը: 

Տեսչական մարմնի ղեկավարի խոսքով՝ վերջին երեք ամսում արված 900 մշտադիտարկումից հետո կասեցվել է ընդամենը 15 մանկապարտեզի գործունեություն: Միայն ջերմաչափումն ու սոցիալական հեռավորության պահպանումը քիչ են, ասում է Ալեքսանդր Շագաֆյանը.

Ալեքսանդր Շագաֆյան - ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավար - Կան մանկապարտեզներ, որտեղ դեռևս մշտական հոսող տաք ջուր չկա, կան մանկապարտեզներ, որտեղ սպասքի լվացման երրորդ ավազան չկա, բայց դրանք ևս պարետի որոշմամբ պահանջված կանոններ են: 

Հնարավոր վարակումը տեղում չեզոքացնում են ոչ միայն անհատական խաղալիքներից ու գրենական պիտույքներից, այլ նաև սանհանգույցում: Տեսչականի մասնագետը հերթով ստուգում, կարևոր պայմանների մասին նորից է հիշեցնում.

Ռուզաննա Ադոյան - ՀՀ ԿՏՄ հանրակրթության ավագ մասնագետ -  Արմնկային կառավարման ծորակներն են պարտադիր և տաք ջրի առկայությունը, որը նույնպես պարտադիր է երեխաների ձեռքերի ախտահանման համար: Նաև այստեղ տեսնում ենք, որ գորգերն են հավաքված, ինչը նույնպես բացիլներից խուսափելու համար լավ որոշում է: 

Համավարակի օրերին մանկապարտեզ հաճախող փոքրիկներն այնքան են նույն գործողությունն արել, որ բառերն անգիր են սովորել: 6-ամյա Արտյոմի մոտ, օրինակ՝ լվացվելը դարձել է յուրատեսակ խաղ, կատակում են դայակները:

Արտյոմ Հովհաննիսյան - Որ գալիս ենք, լվացվում ենք, որ առավոտ զարթնում ենք, լվացվում ենք, ճաշ ուտում ենք, լվացվում ենք, դրսից գալիս, լվացվում ենք: 

Փոքրիկների հետ աշխատող դաստիարակն ասում է՝ երեխաներն այնքան խելացի են, որ կորոնաիրավիճակն ընկալում են շատ արագ, ասել է, թե սոցիալական հեռավորությունը երեխաների համար դարձել է առօրյա:

Կրթության տեսչական մարմինը խոհանոցային պայմաններն էլ ստուգեց, խախտումներ չարձանագրեցին, բայց վստահեցրին՝ խստորեն հետևելու են, որ պարետատան որոշումները պահպանվեն, երեխաներն էլ իրենց հանգիստն անցկացնեն առողջ միջավայրում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում