ԳԳայանե Թամամյան

Ներկայացվել է ճանապարհաշինական աշխատանքների հուլիս ամսվա հաշվետվությունը

Ներկայացվել է ճանապարհաշինական աշխատանքների հուլիս ամսվա հաշվետվությունը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը‚ պատասխանատու ստորաբաժանման ներկայացուցիչները հանդիպում են ունեցել ՀՀ պետական բյուջեի միջոցներով ճանապարհների հիմնանորոգման որակի նկատմամբ տեխնիկական հսկողություն իրականացնող «Էգիս ինթերնեյշնլ» ընկերության մասնագետների հետ։ Վերջիններս նախարարի տեղակալին ներկայացրել են ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների 2020թ. հուլիս ամսվա հաշվետվությունը։

«Էգիս ինթերնեյշնլն» իրականացնում է հիմնանորոգվող 32 ճանապարհահատվածների տեխնիկական հսկողությունը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել յուրաքանչյուր ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների առաջընթացին‚ ժամանակացույցին‚ որակի ապահովման հարցերին‚ նախագծային որոշ ասպեկտների և այլն։ Շեշտվել է սահմանված ժամկետներում և պատշաճ որակով աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում