ՎՎարդան Հովսեփյան

«7-ի գործով» դատապարտված Հակոբ Հակոբյանի դատավճռի դեմ բողոք է ներկայացվել

«7-ի գործով» դատապարտված Հակոբ Հակոբյանի դատավճռի դեմ բողոք է ներկայացվել

ՀԱԿ իրավական հանձնաժողովի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը տեղեկացնում է, որ «7-ի գործով» դատապարտված Հակոբ Հակոբյանի գործով վճռաբեկ բողոք է ներկայացվել: 

«Կարևորելով 2008-ի իրադարձությունների հետևանքով ապօրինի դատապարտված քաղբանտարկյալների` նոր իշխանությունների օրոք արագ արդարացման խնդիրը, իրավապահ և դատական համակարգում արդարադատության դեմ մեղանչած անձանց պատասխանատվության կանչելու և պատժելու անհրաժեշտությունը, հաշվի առնելով նաև Գլխավոր դատախազության ընթացիկ գործերով գերծանրաբեռնված լինելը, ինչի պատճառով ձգձգվում է իրավական այս գործընթացը և առաջացնում քաղբանտարկյալների դժգոհությունը, քաղբանտարկյալները ձեռնարկում են հիմնարար իրավունքի խախտման հիմքով արդարացման պահանջով վճռաբեկ բողոքներ ներկայացնելու գործընթաց՝ Գագիկ Ջհանգիրյանի կողմից իր գործով բերված բողոքի հիմքերով ու ընթացակարգով, և այսօր առաջին Վճռաբեկ բողոքն է ներկայացվել հայտնի «7-ի գործով» քաղբանտարկյալ, 225-րդ հոդվածով դատապարտված Հակոբ Հակոբյանի նկատմամբ կայացված վճռի դեմ»։
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում