ԼԼիլիթ Գասպարյան

Սահմանվել են անվտանգության նոր և վերանայված կանոններ. ԱԱՏՄ-ն մանրամասներ է ներկայացրել

Սահմանվել են անվտանգության նոր և վերանայված կանոններ. ԱԱՏՄ-ն մանրամասներ է ներկայացրել

ՀՀ պարետի նոր որոշմամբ սահմանվել են անվտանգության նոր, և որոշ դեպքերում վերանայված կանոններ արտակարգ դրության շրջանում գործելու թույլտվություն ունեցող ոլորտների համար։ Այդ առնչությամբ ԱԱՏՄ Ֆեյսբուքի էջը մանրամասներ է ներկայացրել: 

«ՀՀ պարետի նոր որոշմամբ սահմանվել են անվտանգության նոր և որոշ դեպքերում վերանայված կանոններ` արտակարգ դրության շրջանում գործելու թույլտվություն ունեցող ոլորտների համար։

Պայմանավորված սահմանափակումների որոշ մեղմացումով` սկսել են գործել նաև գրադարանները, թանգարանները, ոչ ֆորմալ և շարունակական կրթությունը` մի շարք ուղղություններով, մշակույթի ոլորտը, այդ թվում՝ թատերահամերգային միջոցառումները և կինոցուցադրությունները, որոնցում սահմանված անվտանգության կանոնների վերահսկողությունը ևս վերապահվել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին։

Գրադարանների համար, մասնավորապես, սահմանվել է․

• յուրաքանչյուր ընթերցողի վերադարձրած գիրքն առանձնացվում է և չի տրամադրվում առնվազն 1 օր.

• ընթերցասեղանների մոտ այցելուների նստեցումն իրականացվում է՝ ապահովելով նրանց միջև առնվազն 1.5 մետր սոցիալական հեռավորություն։

Թանգարանների համար, մասնավորապես, սահմանվել է․

• անհրաժեշտ է բացառել թղթե տեղեկատվական նյութերի շրջանառումը այցելուների շրջանում.

• անհրաժեշտ է բացառել հպվող էկրանների, այլ ինտերակտիվ միջոցների օգտագործումը.

• հնարավորության դեպքում՝ սրահներն անհրաժեշտ է վերազինել ինֆորմացիոն վահանակներով, մոնիտորներով, պրոյեկցիաներով՝ հավաքածուների հետ շփումը հեռավար և անհպում կազմակերպելու նպատակով։

Ոչ ֆորմալ և շարունակական կրթության հաստատությունների համար, մասնավորապես, սահմանվել է․

• յուրաքանչյուր խմբի դասընթացն սկսելուց առաջ կատարվում է մասնակիցների ջերմաչափում հեռավար ջերմաչափով.

• դասընթացի մասնակիցները պարտադիր կրում են դիմակ։

Մշակույթի ոլորտի համար մասնավորապես սահմանվել է․

• արգելվում է միջոցառմանը հանդիսատեսի մուտքը առանց դիմակի.

• նախքան միջոցառման սկիզբը մուտքի մոտ հսկիչի կողմից կատարվում է հանդիսատեսի ջերմաչափումը հեռավար ջերմաչափով.

• միջոցառման ժամանակ ապահովվում է բեմահարթակից մինչև հանդիսատես առնվազն 6 մետր սոցիալական հեռավորություն։

Մանրամասները՝ կից հղմամբ. https://www.gov.am/files/docs/4301.pdf»:

Ի գիտություն տնտեսավարողների` ԱԱՏՄ-ն շեշտում է, որ վերահսկողությունը շարունակվում է նույն խստությամբ և ծավալով։

«Ուստի հորդորում ենք խստագույնս պահպանել սահմանված կանոնները»,- ասված է ԱԱՏՄ գրառման մեջ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում