ՀՀայկարամ Նահապետյան

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ ինֆեկցիոն մասնաճյուղը մինչ օրս սպասարկել է 1752 պացիենտի. ամփոփվել են արված աշխատանքները

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ ինֆեկցիոն մասնաճյուղը մինչ օրս սպասարկել է 1752 պացիենտի. ամփոփվել են արված աշխատանքները

Այրվածքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Գևորգ Սիմոնյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում, որում ներկայացրել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ինֆեկցիոն մասնաճյուղի կատարած աշխատանքը COVID-19-ի դեմ պայքարի շրջանակներում:

Գրառման մեջ մասնավորապես ասվում է.

«Ըստ առողջապահության նախարարի 1239-Ա հրամանի՝ մեր կենտրոնը հիմնականում սպասարկել է ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտների:

COVID-19-ով վարակված առաջին պացիենտը կենտրոն է ընդունվել ապրիլի 8-ին։

Հիվանդության տարածվածության ֆոնին հիմնանորոգվել է բժշկական կենտրոնի ևս մեկ մասնաշենք, որտեղ մեկ ամսվա ընթացքում ծավալվել է 100 մահճակալային ֆոնդով ևս մեկ սոմատիկ բաժանմունք։

Մինչ օրս կենտրոնը սպասարկել է շուրջ 1752 պացիենտի, որոնցից 1185-ը բուժօգնություն է ստացել թերապևտիկ, իսկ 567-ը՝ վերակենդանացման բաժանմունքներում։

Ցավով պետք է նշեմ, որ չնայած մեր գործադրած բոլոր ջանքերին, հնարավոր չի եղել փրկել 142 քաղաքացու կյանք:

Վերակենդանացման մահճակալների թվով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ինֆեկցիոն մասնաճյուղը խոշորագույններից է` 58 ռեանիմացիոն մահճակալով:

Կառուցվել է թթվածնային երկու հզոր կայան և ավտոնոմ էլեկտրամատակարարման համակարգեր:

Զրոյից ստեղծվել է շուրջ 300 նոր աշխատատեղ»:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում