ՆՆարեկ Սահակյան

Կորոնավիրուսի 6 նոր դեպք և մեկ մահ Արցախում

Կորոնավիրուսի 6 նոր դեպք և մեկ մահ Արցախում

ԱՀ առողջապահության նախարարությանից տեղեկացնում են, որ Արցախում նոր կորոնավիրուսային վարակը (COVID-19) հաստատվել է ևս 6 քաղաքացու մոտ: Վարակակիրները Ստեփանակերտ քաղաքից են, նախորդ օրը հաստատված օջախի կոնտակտավորներ:

Դժբախտաբար, 81-ամյա տղամարդ է մահացել, ում մոտ ավելի վաղ հաստատվել էր կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Առայսօր նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 261 մարդու մոտ, որից 248-ը հաղթահարել է հիվանդությունը:

Փաստացի բուժում է ստանում 11, ընդհանուր մեկուսացված է 29 քաղաքացի:

Բժիշկները 1 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 3-ինը՝ միջին ծանրության:

Թեստավորումների նպատակով 166 նմուշառում է իրականացվել:

Մինչև այսօր կատարվել է 8373 փորձանմուշի հետազոտություն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում