ԱԱննա Ավետիսյան

ԱՀ նախագահը խիստ նկատողություն է տվել երկու նախարարի և շրջանի վարչակազմի ղեկավարի

ԱՀ նախագահը խիստ նկատողություն է տվել երկու նախարարի և շրջանի վարչակազմի ղեկավարի

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել` տեղեկացնելով, որ խիստ նկատողություն է տվել երկու նախարարի և շրջանի վարչակազմի ղեկավարի` փակ տարածքում առանց դիմակի աշխատանքային խորհրդակցություններ անցկացնելու համար: 

«Քիչ առաջ խիստ նկատողություն եմ տվել ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Միքայել Վիրաբյանին, ԱՀ ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար Սամվել Շահրամանյանին և ԱՀ Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար Արարատ Մելքումյանին՝ պարետի կողմից սահմանված կանոնները խախտելու և փակ տարածքում առանց դիմակի աշխատանքային խորհրդակցություններ անցկացնելու համար:
 

Նման գործելաոճը համարում եմ անընդունելի, իսկ այսուհետ պետական բարձրաստիճան պաշտոնյաների կողմից նման կարգազանցություն թույլ տալը պատժվելու է պաշտոնանկությամբ: Օրինականություն ապահովելու և համավարակի տարածումը կանխարգելելու համար պատասխանատու ենք բոլորս, և ոչ ոք չպետք է իրեն արտոնյալ համարի»,- գրել է ԱՀ նախագահը:
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում