ԱԱրման Գալոյան

Արցախի նախագահը՝ Ստեփանակերտի դրամատիկական թատրոնի շենքի վերանորոգման մասին

Արցախի նախագահը՝ Ստեփանակերտի դրամատիկական թատրոնի շենքի վերանորոգման մասին

Հաջորդ տարի կմեկնարկեն Ստեփանակերտի՝ Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի շենքի վերակառուցման աշխատանքները. տեղեկացրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Գիտեմ, որ սպասված նորություն պիտի ասեմ. գալիք տարի պետական միջոցներով կվերակառուցվի Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքը: Ծրագիրը նախատեսվում է ավարտին հասցնել 2022 թվականին։ Շենքի պատմաճարտարապետական տեսքը որևէ փոփոխության չի ենթարկվի։ Ուստի տեսանելի ապագայում մեր թատրոնն իր հարկի տակ մեծ մշակույթի հետ նորից հաղորդակցվելու հնարավորություն կընձեռնի բոլորիս»,- հայտնել է նա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում