ՌՌոզա Խաչատրյան

Շուրջ 11.000 հիվանդի սպասարկում. «Նորք» ԻԿՀ-ում ամփոփել են վերջին 6 ամիսների աշխատանքը

Շուրջ 11.000 հիվանդի սպասարկում. «Նորք» ԻԿՀ-ում ամփոփել են վերջին 6 ամիսների աշխատանքը

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը ներկայացրել է վերջին 6 ամիսների ընթացքում կատարված աշխատանքներն ու փոփոխությունները։

«Ձեզ ենք ներկայացնում վերջին 6 ամիսների ընթացքում` «Նորք» ԻԿՀ-ում կատարված աշխատանքներն ու փոփոխությունները։

1. Շուրջ 11.000 պացիենտների բուժսպասարկում, ներառյալ 9000 հոգի ստացիոնար պայմաններում բուժվածներ և բուժվողներ, 2000-ը՝ ամբուլատոր։

2. Շուրջ 400 նոր աշխատատեղերի ստեղծում։

3. Հիվանդանոցի շենքային, գույքային համալրում, վերազինում և բարեկարգում։

4. Մոդուլային հիվանդասենյակների կառուցում։

5. Մահճակալային ֆոնդի և թոքերի արհեստական շնչառության սարքերի զգալի թվով համալրում։

 6. Ճառագայթային ախտորոշման բաժանմունքի համալրում ՀՇ հետազոտության սարքով, և ՀՇ հետազոտության լայնածավալ իրականացում։

 7. Թթվածնային կայանի կառուցում, հիվանդանոցի ընդհանուր հոսանքի ցանցի վերափոխում, բժշկական սարքավորումների համալրում։

8. Բաժանմունքների հիմնանորոգում, սանիտարահամաճարակաբանական նորմերին համապատասխան հիվանդասենյակների ավելացում»,- նշված է կենտրոնի գառման մեջ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում