ՀՀովհաննես Վարդանյան

500 000 դրամով վաճառել է մեկամյա որդուն․ Մասիսի ոստիկանների բացահայտումը

500 000 դրամով վաճառել է մեկամյա որդուն․ Մասիսի ոստիկանների բացահայտումը

Ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ ամիսներ առաջ Մասիս քաղաքի մի բնակչուհի վաճառել է իր մեկ տարեկան որդուն: Օգոստոսի 14-ին քրեական ոստիկանության գլխավոր և Արարատի մարզային վարչությունների ծառայողների հետ համատեղ միջոցառումներով ստուգվել է ստացված տեղեկությունների իսկությունը, և 35-ամյա կինը բաժին է հրավիրվել:

Պարզվել է, որդուն 500 հազար դրամով վաճառելու նպատակով, Երևանի Նուբարաշեն համայնքում բնակվող ամուսինների հետ համաձայնության է եկել, մայիսի 5-ին գնացել են Մասիսի քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժին, երևանաբնակ տղամարդը ճանաչել է երեխայի հայրությունը, վերցրել են նոր ծննդյան վկայական:

Օրեր անց տղայի կենսաբանական մայրը պայմանավորված 500.000 դրամից ստացել է 200 հազարը, ավելի ուշ ամուսինները նրան ևս 100.000 դրամ են վճարել և այդքանով սահմանափակվել:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում