ԼԼիլիթ Սեդրակյան

25-ամյա կնոջ սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրգործ

25-ամյա կնոջ սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրգործ

2020թ. օգոստոսի 17-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի աշխատակիցների կողմից Երևան քաղաքի Հովսեփյան փողոցում հայտնաբերվել է Երևան քաղաքի 25-ամյա բնակչուհու  դի` պարանոցի և դեմքի հատվածներում մարմնական վնասվածքներով:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ (սպանություն) հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դատաբժշկական, դատագենետիկական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում