ԳԳայանե Թամամյան

Ուռուտ-Սվերդլով-Պրիվոլնոյե ճանապարհի նորոգումը՝ տնտեսական զարգացման խթան

Ուռուտ-Սվերդլով-Պրիվոլնոյե ճանապարհի նորոգումը՝ տնտեսական զարգացման խթան

ՏԿԵ նախարարությունից տեղեկացնում են, որ Հ-34, Մ3-Ստեփանավան-Պրիվոլնոյե-հայ-վրացական սահման 13 կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգումն ընթացքի մեջ է։

Ճանապարհն անցնում է Ուռուտ-Սվերդլով-Պրիվոլնոյե բնակավայրերով։ Ճանապարհի հիմնանորոգումն այս տարածաշրջանի բնակիչների ամենակարևոր խնդիրներից էր։ Այն բնակավայրերի համար տնտեսական զարգացման խթան կդառնա, կբարելավի բնակիչների բարեկեցությունը։

Կապալառու կազմակերպությունը հիմնանորոգման շրջանակում կատարում է հողային աշխատանքներ, պատվածքի վերաօգտագործում սառը եղանակով, կամուրջների նորոգում, կողնակների հարթեցում և լրացում, մայթերի, եզրաքարերի, անվտանգության տարրերի իրականացում։ Կտեղադրի նաև ասֆալտբետոնե ծածկ‚ կկատարի գծանշում։

Հիմնանորոգման համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 1 միլիարդ 134 միլիոն 600 հազար ՀՀ դրամ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում