ԳԳայանե Թամամյան

ԵՄ-ն պետք է շարունակի աջակցել Բելառուսում տեղի ունեցող խաղաղ ցույցերին. Մակրոն

ԵՄ-ն պետք է շարունակի աջակցել Բելառուսում տեղի ունեցող խաղաղ ցույցերին. Մակրոն

Եվրամիությունը պետք է շարունակի աջակցել Բելառուսում տեղի ունեցող խաղաղ ցույցերին: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Փոխանցում է Reuters գործակալությունը։

Մակրոնի խոսքով` Եվրամիությունը պետք է շարունակի համախմբել ուժերը՝ ի պաշտպանություն հարյուր հազարավոր բելառուսների, որոնք խաղաղ կերպով հանդես են գալիս իրենց իրավունքների, ազատության և անկախության պահպանման օգտին: 

Հիշեցնենք, որ Բելառուսում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից հետո շարունակվում են բողոքի ակցիաները: Ցուցարարներն իրենց դժգոհությունն են հայտնում ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն՝ հաղթող է ճանաչվել գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Եվրամիությունը պատժամիջոցներ է պատրաստում Բելառուսի իշխանությունների նկատմամբ, որոնք պատասխանատվություն են կրում երկրում ընտրություններից հետո սկսված զանգվածային ցույցերի ժամանակ արյունահեղությունների համար: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում