ԱԱրսեն Մկրտչյան

Սոլակում ժայռից ընկած տղան ունի բազմաթիվ կոտրվածքներ․ վիճակը ծայրահեղ ծանր է

Սոլակում ժայռից ընկած տղան ունի բազմաթիվ կոտրվածքներ․ վիճակը ծայրահեղ ծանր է

Սոլակ գյուղի Մայրավանք վանական համալիրի մոտակայքում 16 տարեկան պատանին ժայռից գլորվելով ընկել է ցած (մոտ 20 մ․):

 

ԱԻՆ-ը դուրս է բերել տղային տեղանքից, որից հետո շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» բկ:

 

ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը Ֆեյսբուքի էջում հայտնել է, որ տղան ունի համակցված վնասվածքներ, գանգաթաղի ոսկրերի ներհրված բեկորային կոտրվածք՝ ձախից, թոքերի սալջարդ, հինգ ողերի կոմպրեսիոն կոտրվածք:

 

Տեղափոխվել է շոկային վիճակում, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Բժիշկները վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր:

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում