ՀՀովհաննես Վարդանյան

Աննա Հակոբյանի ցավակցական խոսքը` սիրիահայ բժիշկ Ջանի Հադդադի մահվան կապակցությամբ

Աննա Հակոբյանի ցավակցական խոսքը` սիրիահայ բժիշկ Ջանի Հադդադի մահվան կապակցությամբ

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ցավակցական ուղերձ է հղել սիրիահայ բժիշկ Ջանի Հադդադի անժամանակ մահվան կապակցությամբ: 

«Խորը վշտով տեղեկացա սիրիահայ մեծանուն բժիշկ, «ԱՔՄԱ»-Հայկական Քրիստոնեական Բժշկական Ասոցիացիայի հիմնադիր նախագահ Ջանի Հադդադի անժամամանակ մահվան մասին:

Նախորդ տարի Երևանում անվանի բժշկի հետ հանդիպումից հետո խոստովանեցի, որ ինձ վրա մեծ հետք է թողել և ոգևորել պարոն Հադդադի գործունեությունը։ Լիահույս եմ, որ նրա գործունեությունը կիսատ չի մնա և նրա դուստրն ու նրա գործընկերները կշարունակեն բժշկի առաքելությունը։

Ջանի Հադդադը բարեգործական հիմունքներով հայ և սիրիացի հազարավոր մարդկանց երկրորդ կյանք է պարգևել, և այսօր նրա մահը սգում են հավասարապես հայ և սիրիացի ժողովուրդները։

Հավատում եմ, որ ազգանվեր ձեռնարկների և բազմաթիվ բարեգործությունների հեղինակ-բժիշկն անմար  հիշատակ կթողնի մարդկանց մեջ:

Իմ խորին խոնարհումը նրա հիշատակի առաջ և ցավակցությունս ընտանիքին ու հարազատներին, ընկերներին և ողջ բժշկական համայնքին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում