Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ աշխատանքային այցով Տավուշի մարզում է:
«Աշխատանքային այցերի շրջանակում այցով Տավուշի մարզում եմ: Շրջայց կկատարեմ Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում, կծանոթանամ իրականացված աշխատանքներին և խնդիրներին, տեղամասերում իրականացվող վերահսկողության ու պահպանության որակին: Կծանոթանամ աշխատակազմին, կտրվեն կոնկրետ հանձնարարականներ և ցուցումներ»,- ասված է նախարարի գրառման մեջ:
Նախարարության մամուլի խոսնակ Դավիթ Գրիգորյանն էլ տեղեկացրել է, որ նախարարը դիտարկում է Դիլիջան տանող ոլորանների ճանապարհահատվածում տեղադրված, համապատասխան փաստաթղթեր չունեցող շինություններն ու տաղավարները, որոնք գտնվում են Դիլիջան ազգային պարկի ենթակայության սահմաններում և կառուցապատված կամ տեղադրված են օրենքի խախտումներով։










