ՄՄարիա Գաբրիելյան

Խնդրում և հորդորում եմ՝ հանգստյան օրերին և առհասարակ մի՛ վնասեք շրջակա միջավայրը. նախարար

Խնդրում և հորդորում եմ՝ հանգստյան օրերին և առհասարակ մի՛ վնասեք շրջակա միջավայրը. նախարար

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը Ֆեյսբուքի էջում գրել է.

 
«Շրջակա միջավայրի բաղադրիչներից են մեզ շրջապատող բնության մասնիկները, մասնավորապես, մեր անտառները, լճերն ու գետերը։

 

Սիրելի՛ քաղաքացիներ,

 

Խնդրում և հորդորում եմ՝ հանգստյան օրերին և, առհասարակ, ձեր կենսագործունեության ընթացքում, գտնվելով բնության գրկում և այցելելով մեր անզուգական բնաշխարհի գողտրիկ անկյուններ ու բնական հուշարձաններ, դրսևորեք բարձր քաղաքացիական գիտակցություն և սրտացավ ու հոգատար մոտեցում ցուցաբերեք մեր բնական հարստություններին և ո՛չ մի պարագայում աղբ մի՛ նետեք այդ միջավայր, որևէ դեպքում մի՛ վնասեք շրջակա միջավայրի կենսաբազմազանությունն ու դրանով մի՛ խաթարեք բնական միջավայրի ներդաշնակ ու անխաթար համակեցությունն ու զարգացումը մեր կողքին։

 

Մենք պարտավո՛ր ենք ապրել բնության հետ ներդաշնակ՝ համակեցության հույժ պատասխանատու կանոններով ու մեր կենսակերպի՝ խիստ անվնաս վարքուբարքով՝ առ շրջակա միջավայր։

 

Հարգելինե՛րս,

 

Իսկ իմ մասով տեղեկացնում եմ, որ արդեն իսկ.

 

ամբողջապես կասեցվել են Բնության հատուկ պահպանվող տարածքներում (ԲՀՊՏ) և «ՀայԱնտառի» տարածքներում հողամասերի՝ վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրման բոլոր գործընթացները.

 

ամբողջապես դադարեցվել են Սևանա լճի ողջ առափնյա հատվածում՝ «Սևան ազգային պարկի» հողատարածքների՝ վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրման բոլոր գործընթացները.

 

արդեն իսկ մեկնարկել ենք վերոնշյալ գոտիներում մինչ այժմ տրամադրված հողատարածքների տնօրինման պայմանագրերի ուսումնասիրությունները (դրանք մի քանի հազար են)՝ պայմանագրային պարտավորությունների, ինչպես նաև ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ, քաղաքաշինական ու հողաշինական նորմերի խախտումների դեպքում այդպիսիներն աներկբայորեն կչեղարկվեն՝ միակողմանի կամ դատական կարգով.

 

բնության պահպանությանն ու պաշտպանությանը միտված այլ գործընթացների մասին՝ հաջորդիվ։

 

Արդյունավետ և բնության նկատմամբ հոգատար ու սիրառատ օր եմ մաղթում բոլորիդ։

 

Հ.Գ. Ինքս այսօր աշխատանքային շրջայց եմ կատարում «Դիլիջան ազգային պարկում»։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում