ՀՀովհաննես Վարդանյան

Շաքի գյուղի մոտակա դաշտում հայտնաբերվել է նախնական տվյալներով` սմերչ տեսակի հրթիռ

Շաքի գյուղի մոտակա դաշտում հայտնաբերվել է նախնական տվյալներով` սմերչ տեսակի հրթիռ

Օգոստոսի 14-ին, ժամը 17:58-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկատվություն է ստացվել, որ Շաքի գյուղի մոտակա դաշտում զինամթերք է հայտնաբերվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ, ըստ նախնական տվյալների, հայտնաբերվել է սմերչ (համազարկային կրակի ռեակտիվ համալիր) տեսակի հրթիռ: Փրկարարները սահմանազատել են տարածքը։

Տեղում ոստիկանության Սիսիանի բաժնի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում