ԼԼիլիթ Սեդրակյան

Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի գրանցվել

Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի գրանցվել

ԱՀ առողջապահության նախարարությունից հաղորդում են, որ Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել: COVID-19-ի ախտորոշմամբ 1 հիվանդ ապաքինվել է:

Առայսօր նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 251 մարդու մոտ, որից 236-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 14, ընդհանուր մեկուսացված է 35 քաղաքացի: Բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 4-ինը՝ միջին ծանրության:

Թեստավորումների նպատակով 137 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 7712 փորձանմուշի հետազոտություն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում