ՇՇողիկ Գալստյան

Մեկ օրում ստացվել է 8 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ

Մեկ օրում ստացվել է 8 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ

Օգոստոսի 13-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 8 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ։

Մասնավորապես՝ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում՝ 2000 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 1000 քմ,

Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 1 հա,

Կոտայքի մարզի Արզնի գյուղում՝ մոտ 3000 քմ,

Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ 5000 քմ, 4 հա,

Սյունիքի մարզի Վահրավար գյուղում՝ մոտ 4 հա,

Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում՝ մոտ 1000 քմ։

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 11.2 հա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում