ՆՆարեկ Սահակյան

Նախագծի ընդունման դեպքում ՀՀ վերադարձող կենսաթոշակառուներն ամբողջությամբ կստանան չվճարված կենսաթոշակը. Բաթոյան

Նախագծի ընդունման դեպքում ՀՀ վերադարձող կենսաթոշակառուներն ամբողջությամբ կստանան չվճարված կենսաթոշակը. Բաթոյան

Արտերկրում գտնվող կենսաթոշակառուներից շատերը չեն կարողանում ամբողջությամբ իրականացնել իրենց իրավունքները, քանի որ հայտնի պատճառներով չեն կարողանում (կարողացել) նախատեսված ժամկետներում վերադառնալ Հայաստան: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

«Պետական կենսաթոշակների մասին» օրենքի համաձայն՝ եթե կենսաթոշակը վճարելը դադարեցվել է, ապա չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է դիմելու ամսվան նախորդող մեկ տարվա համար:

Նախարարությունը շրջանառել է վերը նշված օրենքի փոփոխության նախագիծ, որի ընդունման դեպքում մինչև 2021 թվականի մարտի 31-ը Հայաստանի Հանրապետություն վերադառնալու դեպքում կենսաթոշակառուները ամբողջությամբ կստանան կորոնավիրուսի հետևանքով չվճարված կենսաթոշակը»,- գրել է Բաթոյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում