ԼԼիլիթ Գասպարյան

Արմավիրի շախմատի դպրոցում բացվել է Տիգրան Պետրոսյանի մարմարե կիսանդրին

Արմավիրի շախմատի դպրոցում բացվել է Տիգրան Պետրոսյանի մարմարե կիսանդրին

Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանի, Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանի և այլ պաշտոնյաների ու հյուրերի հետ այսօր Արմավիրի շախմատի դպրոցում մասնակցել է մեծանուն հայի` շախմատի աշխարհի կրկնակի չեմպիոն, միջազգային կարգի գրոսմայստեր (1952), ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1960), շախմատային տեսաբան և վերլուծաբան, «Շախմատային Մոսկվա» ամսագրի խմբագիր (1963-1966), «64» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր (1968-1977), փիլիսոփայական գիտությունների թեկնածու Տիգրան Պետրոսյանի մարմարե կիսանդրու, ինչպես նաև ինտերակտիվ շախմատային տախտակի բացմանը:

 

Հուրախություն բոլորիս` Արմավիր քաղաքը համալրվեց ևս մեկ հուշարձան-պուրակով, որը նոր խորհուրդ կհաղորդի շախմատի դպրոցին և հաճելի տպավորություններ` արմավիրցիներին ու քաղաքի հյուրերին:

 

Նշենք, որ Տիգրան Պետրոսյանի մարմարե կիսանդրու հեղինակը քանդակագործ Սևակ Նալբանդյանն է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում