ՀՀայկարամ Նահապետյան

1 մլն 300 հազ. դրամ վարչական տուգանք՝ շրջակա միջավայրին հասցրած վնասի համար

1 մլն 300 հազ. դրամ վարչական տուգանք՝ շրջակա միջավայրին հասցրած վնասի համար

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մամուլի ծառայությունը ներկայացրել է 2020 թվականի հուլիսի 20-24-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների հաշվետվություն:

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի իրականացրած ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է 26 դեպք, որից 19 դեպքով հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված՝ 5․186․910 ՀՀ դրամի վնաս, 7 դեպքի կապակցությամբ նշանակվել է 1․300․000 ՀՀ դրամի վարչական տուգանք:

Մասնավորապես`

բուսական աշխարհի պահպանության ոլորտում արձանագրվել է 21 դեպք, որից 19 դեպքով հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված՝ 5․186․910 ՀՀ դրամի վնաս, 2 դեպքով նշանակվել է 200.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ ում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 70․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտում արձանագրված 2 դեպքով նշանակվել է 200․000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Իրականացված 1 ստուգման արդյունքում նշանակվել է 750․000 ՀՀ դրամի վարչական տուգանք:

Հատուկ պահպանվող բնական օբյեկտների պահպանության կանոնների և ռեժիմի խախտման 1 դեպքով նշանակվել է 80․000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 14 գործ (952․400 ՀՀ դրամի վարչական տուգանք)։

Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 664․000 ՀՀ դրամ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում