ԼԼիլիթ Գասպարյան

ՀՀ նախագահի մրցանակը վերանվանվել է «Պողոսյան մրցանակ»

ՀՀ նախագահի մրցանակը վերանվանվել է «Պողոսյան մրցանակ»

ՀՀ նախագահի մրցանակն այսուհետև կկոչվի «Պողոսյան մրցանակ»՝ տեղեկացնում է Պողոսյան հիմնադրամի ֆեյսբուքյան էջը:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի և Պողոսյան հիմնադրամի «ՀՀ նախագահի մրցանակ» համատեղ ծրագիրը, ելնելով պետական պարգևներին և պետական մրցանակներին վերաբերող ՀՀ օրենքների փոփոխություններից, կողմերի համաձայնությամբ անվանափոխվել է և այսուհետ կկոչվի «Պողոսյան մրցանակ» ծրագիր:

2020 թվականի մրցանակաբաշխությունը, ինչպես ավելի վաղ հայտարարվել է, հետաձգվել է համավարակի պատճառով, և տեղի կունենա, ամենայն հավանականությամբ, այս աշնանը։ 2020 թվականի մրցանակակիրներին կշնորհվի Պողոսյան մրցանակ, մրցանակի 8 հիմնական անվանակարգերի համար ընդունված 61 և Երիտասարդական մրցանակի 116 հայտերն ուժի մեջ են։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում