Լիբանանահայերի համար աշխատանք փնտրողների թիմ է ստեղծվել

ԼԼիլիթ Հարությունյան

Հայրենիք բարի եկողները ճամպրուկների հետ բերում են ապրելու, աշխատելու խնդիրները: Լիբանանի մեր հայրենակիցների համար աշխատանք փնտրողների թիմ է ստեղծվել: Մոտ 4 տարի է Նարեկը Հայաստանում տեխնոտաղանդի դեսպանն է: Օգնում է դրսի և մեր ընկերություններին գտնել իրենց անհրաժեշտ մասնագետներին՝ հնարավորինս բարձր աշխատավարձերով:

Ու թեև աշխատատեղերը հիմնականում IT ոլորտում են, բայց արտադրությունից մինչև վաճառքի մասնագետների կարիք կա: Գործընկեր կազմակերպություններն ամեն ինչ անում են, որ Բեյրութից վերադարձողներին իրավաբանական աջակցությունից մինչև բիզնես սկսեն օգնել:

Հիմա մեկ օրում Լիբանանից մոտ 15 հայտ են ստանում: Նրանց օգնելու նախաձեռնությունը նաև Նարինի միտքն էր: Ասում է՝ իր 23-ամյակի լավագույն 7 ամիսները Հայաստանում են: Մայրիկի հետ է վերադարձել, շուտով այստեղ կդիմավորի նաև եղբորը:

Հենց պայթյունի ակնթարթին Լիբանանից վերադառնալ ցանկացողների հետ աշխատանքային հարցազրույց էր անցկացնում Երևանից: Լիբանանում պայթյունից հետո ամեն օր մոտ 40 հոգի Նարինին գրում է, հետաքրքրվում՝ Հայաստանում գործ կա՞: Հայաստանում գործ կա, վստահեցնում է:

Այստեղ օրինակ առանձնացրել են շտապ մասնագետներ փնտրող աշխատատեղերը: Իրենց էլ առաջարկում են գտնել՝ էլեկտրոնային հասցեին գրելով: Արագ են արձագանքում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում