ՀՀովհաննես Վարդանյան

ՇՎՏՄ մշտադիտարկող խումբը Վայոց Ձորում արձանագրել է խախտումներ

ՇՎՏՄ մշտադիտարկող խումբը Վայոց Ձորում արձանագրել է խախտումներ

Այսօր՝ օգոստոսի 12-ին, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի աշխատակիցները մշտադիտարկում են իրականացրել Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր և Վայք քաղաքներում: Մի շարք տնտեսավարողների մոտ հայտնաբերվել են խախտումներ:

Մասնավորպես, շինանյութի առևտրի կետերում, բենզին ու գազի լցակայաններում փակցված չեն եղել դիմակներ կրելը պարտադիր լինելու մասին իրազեկող թերթիկները, առկա չեն եղել սոցիալական հեռավորություն պահպանելու համար արվող գծանշումները, փակ աղբամանները, ջերմաչափերն ու ջերմաչափման գրանցամատյանները:

Տեսչական մարմինը շարունակում է մշտադիտարկման գործընթացը ՀՀ ողջ տարածքում: Դիտարկված խախտումների վերաբերյալ կազմվում են արձանագրություններ: Հիշեցնենք, որ տեսչական մարմինը հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ մշտադիտարկումներն իրականացնում է պարետի՝ մայիսի 3-ի N 63 որոշման համաձայն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում