Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

Հայաստանն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարում. Նիկոլ Փաշինյան

Մի շարք համայնքներում իրականացվում են ապացուցողական և վարութային այլ գործողություններ, կան ձերբակալվածներ. Հակակոռուպցիոն կոմիտե

Մալխաս Ամոյանը ըմբշամարտի աշխարհի առաջնությունում մեկնարկել է հաղթանակով

ԱԱնուշ Մարտիրոսյան

Ցմահ դատապարտյալ Արթուր Մկրտչյանը հայտարարել է անժամկետ հացադուլ՝ նամակ հասցեագրելով վարչապետին

Ցմահ դատապարտյալ Արթուր Մկրտչյանը հայտարարել է անժամկետ հացադուլ՝  նամակ հասցեագրելով վարչապետին

Գրեթե 25 տարի առաջ 5 ծառայակցի սպանության մեղադրանքով ցմահ դատապարտված 45-ամյա Արթուր Մկրտչյանը հայտարարել է անժամկետ հացադուլ: Այս մասին «Լուրերին» տեղեկացրեց դատապարտյալի մայրը՝ հայտնելով, որ որդին ունի բազմաթիվ առողջական խնդիրներ, իսկ նա այդ քայլին դիմել է երկուսուկես տասնամյակում արդարության չհասնելու հետևանքով։ Մկրտչյանը չի ընդունում իրեն մեղսագրվող հանցանքը:

Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի խոսնակ Նոնա Նավիկյանը հաստատեց տեղեկությունը, որ դատապարտյալը հացադուլ է սկսել օգոստոսի 12-ից։

Արթուր Մկրտչյանի ռեժիմը փոխվել էր կիսաբացի՝ «Նուբարաշենից» տեղափոխվել էր Սևան, սակայն  հունիսի 12-ի՝ դատախազության գրությունից ժամեր անց նրան կրկին վերադարձրել են «Նուբարաշեն» ՔԿՀ:

Դատապարտյալը «Լուրերին» հայտնել էր, որ միտում է տեսնում դատախազության գործողություններում։

Արթուր Մկրտչյանը հրապարակել է բաց նամակ՝ ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

«․․. Ես երբեք չեմ կարողացել արտահայտել այն ցավն ու տառապանքը, որը 24 տարի ամեն օր ստիպում են կրել, այլ ուղղակի ատամներս սեղմած առաջ եմ գնացել, ու ամենակարևոր գերխնդիրն է եղել թույլ չտալ, որ Մարդուն սպանեն իմ մեջ, բայց, ինչպես տեսնում եք, «մահափորձերը» շարունակվում են և ավելի եռանդուն են դարձել»,- գրել է  45-ամյա Արթուր Մկրտչյանը՝ վկայակոչելով իրեն փակ ռեժիմից կիսաբաց տեղափոխելու և դատախազության գործողությունների հետևանքով կրկին նույն բանտախուցը տեղափոխելու պատմությունը։

«Մարդկայնորեն խնդրում եմ բոլորին չարատավորել իմ այս ծայրահեղ քայլը, որպես ուլտիմատում կամ չգիտեմ ինչ, ես պարզ մարդ եմ և ինձ այլ տարբերակ չի մնացել պայքարելու մեր հայրենիքում անարդարության ու կամայականությունների դեմ, քան հացադուլը՝ դրանով նաև աջակցելով Նիկոլ Փաշինյանին ավելի լավ երկիր կառուցելու գործում, թեկուզ և իմ առողջության կամ գուցե և կյանքի հաշվին։

Այս ամենով ինչ-որ տեղ նաև այլ մարդկանց հանդեպ կկանխվեն կամայական մոտեցումները»,- բաց նամակում գրել է ցմահ դատապարտյալը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում