Ավելի ճշգրիտ արդյունք կունենանք, եթե թեստավորումն արվի անձի՝ Հայաստան մուտք գործելուց հետո. Ավինյան

ՌՌոզա Խաչատրյան

Արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանի հարցին ի պատասխան նշեց, որ կորոնավիրուսի թեստ անելն արտերկրում և նոր Հայաստան գալը նպատակահարմար չէ, քանի որ որոշակի ռիսկեր է պարունակում:

«Դա մոտավորապես լինելու է թռիչքից 72 ժամ առաջ: Երբ որևէ անձ մուտք է գործում Հայաստանի Հանրապետություն ու դրանից հետո նոր է թեստավորվում, շատ ավելի մեծ է հավանականությունը, որ մենք ավելի ճշտգրիտ կիմանանք վիրուսի առկայության մասին, և եթե նա թեստավորում անցել է դրանից հինգ օր առաջ, կարող է ուղղակի վարակված չլիներ այդ ժամանակ: Եվ մենք ունենք նաև լաբորատոր հնարավորություններ, որպեսզի ապահովվենք թեստավորման ծավալները»,- նշեց Տիգրան Ավինյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում