ՄՄերի Եգորյան

163 ընտանիքներին հատկացված բնակարանները կնվիրաբերվեն դրանք զբաղեցրած մանկատան շրջանավարտներին. նոր նախագիծ

163 ընտանիքներին հատկացված բնակարանները կնվիրաբերվեն դրանք զբաղեցրած մանկատան շրջանավարտներին. նոր նախագիծ

Վաղը ՀՀ կառավարության նիստում կքննարկվի մի նախագիծ, որով առաջարկվում է 2003-2015 թթ. ընթացքում 163 ընտանիքներին հատկացված բնակելի տարածությունը կամ բնակարանը նվիրաբերել դրանք զբաղեցրած մանկատան շրջանավարտներին: Այդ մասին հայտնել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: 

 

«Բնակարանները տրամադրվել էին անհատույց օգտագործման իրավունքով` 10 տարի ժամկետով: Պայմանագրով նախատեսվում էր, որ բնակարանը հետագայում կարող էր մասնավորեցվել կամ տրվել վարձակալության: Չնայած դրան, մանկատան շրջանավարտների դիմումներին ընթացք չէր տրվել:

 

2019 թվականին հերթացուցակում ներառված, սակայն բնակարաններ չստացած մնացյալ շահառուների համար, որոնք ՀՀ քաղաքացի են, մանկատնից դուրս են եկել 1991 թվականից հետո՝ 18 տարեկանը լրանալու կապակցությամբ, և սեփականության իրավունքով չունեն բնակտարածություն (չեն օտարել վերջին 5 տարվա ընթացքում) նախարարության նախաձեռնությամբ մեկնարկեց բնակարանների գնման վկայագրեր տրամադրելու գործընթացը: Արդյունքում շրջանավարտներին հնարավորություն է տրվում ձեռք բերել բնակարան՝ սեփականության իրավունքով:

 

Այսպիսով, նույն կարգավիճակով անձինք հայտնվել էին անհավասար պայմաններում:

Նախաձեռնությունն իրականացրել ենք միանման մոտեցում ցուցաբերելու նպատակով:

 

Ի դեպ, 3 շրջանավարտի զբաղեցրած բնակարանների շենքերի տեխնիկական վիճակը (համաձայն քաղաքաշինության կոմիտեի ներկայացրած տվյալների) դեռևս 2003-2004 թթ., այսինքն՝ մինչ պայմանագրերի կնքումը, գնահատվել են 3-րդ աստիճանի վնասվածության: Նրանց կտրամադրվեն բնակարանի գնման վկայագրեր»,- գրել է նախարարը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում