ՄՄարի Կոստանյան

Մոսկվա-Երևան չարտերային չվերթներ՝ օգոստոսի 17-18-ին

Մոսկվա-Երևան չարտերային չվերթներ՝ օգոստոսի 17-18-ին

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը ներկայացրել է Մոսկվայից դեպի Երևան նախատեսված նոր չարտերային չվերթների ժամանակացույցը։ Ըստ այդմ՝

 
Մոսկվա-Երևան – 17․08․2020 թ․ / «Դոմոդեդովո» օդանավակայան, «Nord Star» ընկերություն (ժամը՝ 10։00-ին).

 

Մոսկվա – Երևան – 18․08․2020թ․ / «Դոմոդեդովո» օդանավակայան, «Nord Star» ընկերություն (ժամը՝ 16։30-ին):

 

Չվերթի տոմսերն ազատ վաճառքի սկզբունքով կարելի է ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի N 85 տոմսարկղից: Տոմսարկղի աշխատանքային ժամերը՝ 10։00-ից մինչև 21։00-ն։

 

Տոմսի արժեքը՝ 14 հազ․ 700 ռուբլի։ Չվերթի հետ կապված բոլոր հարցերով դիմել նշված ավիաընկերությանը։

 

Դեսպանությունը ևս մեկ անգամ հորդորում է քաղաքացիներին՝ ստուգել իրենց անձը հաստատող փաստաթղթերը: Ժամկետանց կամ օգտագործման համար ոչ պիտանի փաստաթղթերի առկայության պարագայում հնարավորինս սեղմ ժամկետներում դիմել ՌԴ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժին։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում