ՆՆարե Թադևոսյան

Աշտարակի խճուղում վթարից տուժած 3 ամսական փոքրիկը դուրս է գրվել հիվանդանոցից

Աշտարակի խճուղում վթարից տուժած 3 ամսական փոքրիկը դուրս է գրվել հիվանդանոցից

Աշտարակի խճուղում հուլիսի 23-ին երիտասարդ ընտանիքի ողբերգական վթարից տուժած` ծայրահեղ ծանր վիճակում «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված երեք ամսական փոքրիկի կյանքին այլևս վտանգ չի սպառնում, նա դուրս է գրվել հիվանդանոցից: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը: 

 

«Դեպքից միայն տասը օր անց ուժեղ փոքրիկը գիտակցության էր եկել ու սկսել շնչել ինքնուրույն: Այո, հրաշքներ լինում են:

 

Հիշեցնեմ, փոքրիկի մայրը վթարի հետևանքով մահացել էր, հայրն էլ ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել է «Արմենիա» բժշկական կենտրոնում»,- գրել է խոսնակը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում