ԼԼիլիթ Սեդրակյան

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն տեղեկություն է հայտնել անցած ամռանը Վրաստանում վթարի հետևանքով ծանր վնասվածքներ ստացած քրոջ և եղբոր մասին

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն տեղեկություն է հայտնել անցած ամռանը Վրաստանում վթարի հետևանքով ծանր վնասվածքներ ստացած քրոջ և եղբոր մասին

Անցած ամռանը Վրաստանի Գորի քաղաքի մոտակայքում վթարի հետևանքով ծանր մարմնական վնասվածքներ ստացած և «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված 15-ամյա տղան ու նրա քույրը կրկին կենտրոնում են: Այս մեկ տարվա ընթացքում և՛ քույրը, և՛ եղբայրը եղել են կենտրոնի բժիշկների էտապային հսկողության տակ: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը: 

 
«Տղան Թբիլիսիի Իաշվիլիի անվան կլինիկայից «Սուրբ Աստվածամայր» ԲԿ էր տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում, միացված արհեստական շնչառության սարքին, նա վիրահատվել էր, կատարվել էր ոսկրաբեկորների համադրում, ֆիքսացիա՝ մետաղական հարթակով և պտուտակներով:

 

Այժմ կատարվել է մետաղական հարթակի և պտուտակների հեռացում: Գտնվում է վերականգնողական թերապիայի փուլում, որից հետո կվերադառնա բնականոն կյանքին:

 

Քույրը ևս լիովին առողջ է: Աղջկա մոտ ախտորոշվել էր գանգաթաղի գծային կոտրվածք, անրակի կոտրվածք, կրծքավանդակի սալջարդ, ձախ թոքի սալջարդ, երկու կողերի և չորս ողերի կոտրվածքներ: Նա հաջողությամբ վիրահատվել էր»,- գրել է խոսնակը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում