ՆՆարեկ Սահակյան

Սինանյանը Լիբանանում այցելել է մեր հայրենակիցների բնակարաններ, ականատես եղել պայթյունի հետևանքներին

Սինանյանը Լիբանանում այցելել է մեր հայրենակիցների բնակարաններ, ականատես եղել պայթյունի հետևանքներին

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Լիբանանում այցելել է մեր հայրենակիցների բնակարաններ, զրույցներ ունեցել նրանց հետ, ականատես եղել կրած վնասներին: Այս մասին հայտնում է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը:

«Տեղում կիսելով լիբանանահայի առօրյան և եղբայրական երկրում ծածանելով եռագույնը. Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Բեյրութում այցելել է մեր հայրենակիցների բնակարաններ, զրույցներ ունեցել նրանց հետ, ականատես եղել կրած վնասներին: 

Միսիսյան և Բոյաջյան ընտանիքները պայթյունը զգացել են ամբողջ ուժով, բացի նյութական վնասներից՝ ծանր է եղել նաև հոգեբանական հարվածը, սակայն այսօր քիչ-քիչ ոտքի են կանգնում ու փորձում հնարավորության չափով վերականգնել կորցրածը:

Բեյրութի ամերկյան, University of Notre Dame համալսարանների պրոֆեսոր, տրավմաների մասնագետ Մարալ Բոյաջյանը հանձնակատարին պատմում է ամենակարևորի մասին. «Աղետից հետո յուրաքանչյուրս մտածում էինք կողքինների մասին, և թե ինչպես կարող ենք մեր հարևանին օգնել»,-  գրված է հայտարարությունում:
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում