ՀՀովհաննես Վարդանյան

Մայրաքաղաքի բացօթյա հանգստի գոտիներում խախտումներ չկան. ԲԸՏՄ

Մայրաքաղաքի բացօթյա հանգստի գոտիներում խախտումներ չկան. ԲԸՏՄ

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ոստիկանության հետ համատեղ շարունակում է ՀՀ պարետի որոշումների նկատմամբ վերահսկողական գործառույթները բացօթյա հանգստի գոտիներում։

Օգոստոսի 11-ին տեսուչները կրկնայցով եղել են Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Վարդավառի լճի հարակից տարածքում: Տեսչական մարմնի մասնագիտական խմբերը կատարել են հակահամաճարակային կանոնների պարտադիր պահպանման վերաբերյալ բացատրական և իրազեկման աշխատանքներ, դիմակը սխալ կրող քաղաքացիներին զգուշացրել և տրամադրել գործարանային արտադրության բժշկական դիմակներ։

Վերջին օրերին մայրաքաղաքի զբոսայգիների դիտարկումների ընթացքում խախտումներ չեն արձանագրվել, ցուցանիշների նվազման դրական դինամիկան պահպանվում է։

ԲԸՏՄ-ն հորդորում է չթուլացնել զգոնությունը։ Ամենօրյա խստացված ստուգայցերն ու մշտադիտարկումները շարունակվում են հանրապետության ամբողջ տարածքում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում