ՀՀովհաննես Վարդանյան

ԱՀ ԱԺ նախագահն ընդունել է ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցչին

ԱՀ ԱԺ նախագահն ընդունել է ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցչին

Այսօր ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հանդիպել է ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանի հետ: Կողմերը քննարկել են փոխգործակցությանն առնչվող հարցեր, անդրադարձել երկրի  օրենսդիր դաշտի շրջանակներում առկա  անելիքներին:
 

ԱԺ նախագահն իր խոսքում վստահություն է հայտնել, որ առաջիկայում սերտ համագործակցության շնորհիվ հնարավոր կդառնա բազմաթիվ ծրագրերի իրագործումն ապահովել: Սերգեյ Ղազարյանն, իր հերթին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ պետականաշինության գործում ներդրում ունենալը պարտավորեցնող է և պատվաբեր:
 

Հանդիպմանը ներկա են եղել  նաև ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը և ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցչի տեղակալ Յուրի Խաչիյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում