Օգոստոսի 11-ը՝ 60 վայրկյանում

ՆՆարե Ոսկանյան

«Ավրորա» նախաձեռնությունը 200 հազար դոլար կնվիրաբերի Լիբանանին՝ աղետալի պայթյունից տուժած բնակիչներին աջակցելու նպատակով:  

Մինչև արտակարգ դրության ավարտը Հայաստանից Եգիպտոս, Շրի Լանկա, Կիպրոս և այլ ուղղություններով չարտերային թռիչքներ նախատեսված չեն. Զբոսաշրջության կոմիտեն հորդորում է զբոսաշրջային փաթեթներ չձևակերպել:  

Օրվա կորոնաթիվը. հաստատվել է կորոնավիրուսի160 նոր դեպք, առողջացել է 541 քաղաքացի:

Ռուսաստանում սկսվել են կորոնավիրուսի պատվաստումները: Առաջիններից պատվաստվել է Վլադիմիր Պուտինի դուստրը:

Բելառուսում Լուկաշենկոյի վերընտրվելու դեմ բողոքի զանգվածային ակցիաները շարունակվում են. բերման է ենթարկվել ավելի քան 2000 ակտիվիստ:

Եվ կհիմնանորոգվեն դեպի Խնձորեսկ և ճոճվող կամուրջ տանող մոտ 3.2 կմ ճանապարհահատվածները: Ծրագիրը հաստատման փուլում է:  

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում