ՄՄերի Եգորյան

Արարատի մարզում նոր սպանդանոց է բացվել

Արարատի մարզում նոր սպանդանոց է բացվել

Արարատի մարզի Բաղրամյան համայնքում տեղի է ունեցել «Արմակս» ՍՊԸ նորակառույց սպանդանոցի բացման արարողությունը, որին մասնակցել են ՀՀ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը, մարզպետարանի գյուղատնտեսության վարչության աշխատակիցներն ու այլք:

 
Արարատի մարզպետարանից հայտնում են, որ ընկերության տնօրեն Գոռ Գրիգորյանը մարզպետին և ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարին ներկայացրել է սպանդանոցի տեխնիկական զինվածությունը, աշխատանքային պայմանները, հզորությունն ու հեռանկարները:

 

Գոռ Գրիգորյանի ներկայացմամբ՝ սպանդանոցում լինելու է և՛ խոշոր եղջերավորի, և՛ մանր եղջերավորի, և՛ խոզի սպանդ: Այն մեկ հերթափոխի ընթացքում կարող է կատարել խոշոր եղջերավոր կենդանիների մինչև 20 գլուխ, իսկ մանր եղջերավոր կենդանիների՝ մինչև 30 գլուխ սպանդ: ՍՊԸ-ն ունի 2 սառնարան-մեքենա և կենդանիներ տեղափոխող 1 մեքենա: Մինչև 30 կմ հեռավորության վրա գտնվող համայնքներից ընկերությունն անվճար կտեղափոխի կենդանիներին: Սպանդանոցի գործարկումով նախնական ստեղծվում է 4-5 աշխատատեղ, սակայն, մորթի թվի ավելացմանը զուգահեռ աշխատողների թիվը կարող է հասնել մինչև 30-ի:

 

Ինչպես հայտնի է, հուլիսի 1-ից արգելվել է գյուղատնտեսական կենդանիների մորթը բակերում, և սպանդանոցային մորթը դարձել է պարտադիր պահանջ: Արարատի մարզում այս պահին գործում է 6 սպանդանոց, որոնցից 2-ը՝ ծառայություն մատուցող սպանդանոցներ, 4-ը՝ սեփական կարիքների համար: Եվս 20 սպանդանոց այս պահին գտնվում է կառուցման, վերակառուցման փուլում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում