Երևանի քաղաքապետարանը սկսել է վերելակների փոխարինման ծրագիրը. առաջին փուլով կտեղադրվի ավելի քան 500 նոր վերելակ

ՀՀերմինե Բաղդասարյան

Ժանգոտ ճոպաններով ամենառիսկային վերելակները Երևանում փոխարինվում են նորերով: Բյուջեի տնտեսումների հաշվին, բնակիչներից գումար չգանձելով, այդ աշխատանքն անելու քաղաքապետի հունվարյան հայտարարությունից ու պիլոտ-ծրագրից հետո վարպետները վերջապես գործի են անցել:

Մասնագետները հին սարքերն իրենց շարժիչներով, խցիկով ամբողջությամբ հորաններից դուրս են բերում, նորը մոնտաժում՝ այս պահին 124 հասցեում: Բոլոր շենքերում վերելակները կանգնած կմնան մոտ մեկ ամիս: Ի՞նչ փուլում են աշխատաքնները՝ տեսնելու է գնացել քաղաքապետ Մարությանը, պատվերը կատարող «ՌաֆէլԳրիգ» ընկերության ղեկավարից ճշտել նորույթի տեխնիկական բոլոր մանրամասները:

Վերելակները բելառուսական «Մագիլով լիֆտ-մաշինն» են, հոսանքի խնայողական ծախսով: Սենսորային են, հարմարեցված ոչ միայն տեսողության խնդիր ունեցողների, այլև հաշմանդամության սայլակով տեղաշարժվողների համար: Գույքը շենքի բնակիչներին է հանձնվում անվճար, բայց պայմանով, որ սկսեն միջոցներ հավաքել՝ 25 տարի անց այն սեփական ուժերով փոխելու համար: Պահանջվող մեծ գումարների պատճառով խնդիրը մայրաքաղաքում այնքան էր սրվել, որ ստացել էր «Մահվան վերելակներ» անունը:

Հայկ Մարության, Երևանի քաղաքապետ - Վերջին 28 տարվա մեջ ամբողջությամբ փոխվել է 35 վերելակ: Այս պահին մենք արդեն փոխում ենք 500 վերելակ...

Աշխատանքը կատարող ընկերությունը երկու տարվա երաշխիք է տալիս: Բնակիչները հույս ունեն՝ արագ կմոռանան հին վերելակների իրենց պատմությունը չի կրկնվի...

Ըստ քաղաքապետարանի տվյալների՝ առաջիկա տարիներին Երևանում պետք է փոխարինվի առնվազն 3000 վերելակ: Առաջին 500-ի նորացումը կավարտվի մինչև տարեվերջ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում