ՎՎահե Դավթյան

Ախալքալաքի գործով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

Ախալքալաքի գործով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

Վրաստանի դատախազությունն Ախալքալաքում տեղի ունեցած սպանության փաստով Ա.Գ.-ի նկատմամբ մեղադրանք է առաջադրել նպատակաուղղված սպանության, ապօրինի հրազեն ձեռք բերելու, պահելու և կրելու հոդվածներով: Այս մասին, ինչպես հաղորդում է «Ալիք մեդիան», տեղեկացնում է Վրաստանի գլխավոր դատախազությունը:

Ինչպես նշված է տեղեկության մեջ, ձերբակալվածի նկատմամբ դատախազությունը ձերբակալման՝ որպես խափանման միջոցի կիրառման միջնորդությամբ դիմել է դատախազություն:

Ներքին գործերի նախարարության անցկացրած հետաքննությամբ պարզվել է, որ 2020 թվականի օգոտոսի 8-ին՝ երեկոյան ժամերին, Ախալքալաքում մի խումբ անձանց միջև տեղի ունեցած խոսակցության ու ֆիզիկական բախման  ընթացքում Ա.Գ.-ն, սպանության նպատակով հրազենից կրակելով Վ.Մ.-ի կրծքավանդակի հատվածին,  վիրավորել է նրան, ինչի հետևանքով Վ.Մ.-ն մահացել է հիվանդանոցի ճանապարհին:

Հիշեցնենք՝ Ախալքալաքի շրջանի Կուլիկամ գյուղի երիտասարդների և Ախալքալաքի հյուրանոցներից մեկի սեփականատիրոջ ու նրա մտերիմների միջև կոնֆլիկտ է ծագել, ինչի հետևանքով բախումները ծավալվել են:

Հիշեցնենք՝ երիտասարդների մի խումբը Ախալքալաքում այրել է հյուրանոցի սեփականատիրոջ հետ առնչություն ունեցող երեք բնակարան, ինչպես նաև կոտրել հյուրանոցի դռներն ու ապակիները, հրկիզել նաև հյուրանոցը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում