ԳԳայանե Թամամյան

Հադրութի բազմազավակ ընտանիքների համար բնակարաններ կկառուցվեն

Հադրութի բազմազավակ ընտանիքների համար բնակարաններ կկառուցվեն

ԱՀ պետական բյուջեի միջոցներով Հադրութի շրջանի բազմազավակ մի շարք ընտանիքների համար կկառուցվեն բնակարաններ, տեղեկացրել է Հադրութի շրջանային վարչակազմի ղեկավար Կամո Պետրոսյանը:

10 բնակարանների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերն արդեն պատրաստ են. բնակարաններ  կկառուցվեն Հարթաշեն, Հայկավան, Ջրակուս, Ակնաղբյուր համայնքներում:

Ըստ Կ. Պետրոսյանի, ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հանձնարարությամբ, բացի վերոնշյալից, 8  բազմազավակ ընտանիք ևս կապահովվի բնակարաններով:

«Շրջանում ունենք 36  բազմազավակ  ընտանիք: Նրանց խնդիրներն օր առաջ  լուծելու ուղղությամբ  տարվում  են   մի  շարք աշխատանքներ: Ի դեպ, Հադրութում մոտ  օրերս կմեկնարկի երկհարկանի 9 բնակարանանոց շենքի   կառուցման աշխատանքները. այն նախատեսված է շահագործման հանձնել 2021 թվականին: Շենքի 3  բնակարանները կհատակացվեն բազմազավակ, իսկ 6-ը՝ զոհված ազատամարտիկների ընտանիքներին: Այս տարվա  ընթացքում արդեն մեկ բնակարան ենք հատկացրել բազմազավակ ընտանիքի, մեկն էլ ընթացքի մեջ է»,- մասնավորապես ասել է շրջանի ղեկավարը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում