ԼԼիլիթ Սեդրակյան

«Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի» հարակից տարածքում բռնկված հրդեհը մարվել է

«Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի» հարակից տարածքում բռնկված հրդեհը մարվել է

Օգոստոսի 9-ին՝ ժամը 20։26-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի» շենքում։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Է․Հասրաթյան փողոցի թիվ 9 հասցեում գտնվող «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի» շենքին հարակից տարածքում. այրվում է շինարարական աղբ։

Անվտանգությունից ելնելով՝ իրականացվում է շենքի երկրորդ հարկում գտնվող քաղաքացիների տարհանում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։12-ին և մարվել՝ 23։21։ «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ հետնամասում՝ մոտ 250 քմ տարածքում, այրվել է 9 խմ կուտակված աղբ, 1-ին և 2-րդ հարկերի 4 պատուհանների շրջանակները և ջերմահարվել է 3-րդ հարկի պատուհանի շրջանակը։

Հրշեջ-փրկարարների և հիվանդանոցի անձնակազմի համատեղ ուժերով հրդեհի օջախին մոտ գտնվող հիվանդասենյակից 5 հիվանդ տարհանվել են այլ հիվանդասենյակ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում