ՎՎարդան Հովսեփյան

Երևանի գիշերային ակումբներում չի պահպանվում պարետի որոշումը. ՍԱՏՄ

Երևանի գիշերային ակումբներում չի պահպանվում պարետի որոշումը. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կիրակնօրյա ուժեղացված ստուգայցեր է անցկացրել Երևանում և մարզերում։ Հանգստյան օրերին խստացված վերահսկողական աշխատանքներ հաճախ են տարվում և ամեն հաջորդ դիտարկումը փաստում է` նախկինում գրանցված խնդիրներն էականորեն նվազում են։

Թե՛ մայրաքաղաքի, թե՛ մարզերի սննդի շղթայի կազմակերպությունների մշտադիտարկումների ժամանակ խնդիրներ հայտնաբերվել են: Սրճարաններում, հանրային սննդի այլ օբյեկտներում հիմնականում խախտված են եղել ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյանները ճշգրտորեն լրացնելու պահանջները. տնտեսվարողները վստահեցնում են, որ ախտահանումն արվում է ըստ պատշաճի, սակայն գրանցամատյանների լրացման հարցում որոշ անփութություն նկատվում է:

Շաբաթօրյա գիշերային ստուգայցը Երևանի գիշերային ակումբներում ու սրճարաններում փաստել է, որ չի պահպանվում զանգվածային միջոցառումներ չանցկացնելու մասին պարետի որոշումը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում