Հայաստանից Լիբանան ժամանած պատվիրակության անդամները մասնակցել են պատարագի

ՆՆարե Թադևոսյան

Այսօր առավոտյան Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը պատարագ է մատուցել Լիբանանում, որին ներկա են գտնվել Հայաստանի Հանրապետությունից ժամանած բարձրաստիճան պատվիրակության անդամներ: 

Պատարագին մասնակցել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը, Աժ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, այլք:

Կաթողիկոսը իր խոսքում դիմել է լիբանանահայերին՝ կոչ անելով չվհատվել, չհուսահատվել, միասնաբար «շրջանցել ներկա տագնապը»:

Ներկաները աղոթել են օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստի պայթյունի հետևանքով մահացածների հոգիների համար:  

Ավելի վաղ հայտնել էինք՝ այսօր Լիբանանի հայկական եկեղեցիներում պատարագ կմատուցվի՝ ի հիշատակ պայթյունի զոհերի: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում