ՄՄարիա Գաբրիելյան

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով հիվանդ 28 քաղաքացի է բուժվում

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով հիվանդ 28 քաղաքացի է բուժվում

Օգոստոսի 9-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով Շիրակի մարզի 28 բնակիչ է բուժվում։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից:

Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 8238 նմուշառում, մայիսի 12-ից օգոստոսի 8-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 6884 նմուշառման հետազոտություն, օգոստոսի 8-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք։

Մարզում այսօրվա դրությամբ տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 495 քաղաքացի, նրանցից 102-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։

Կորոնավիրուսից առողջացել և Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 494 բնակիչ։
53 հիվանդներ տեղափոխվել են մայրաքաղաք:

Արձանագրվել է մահվան 36 դեպք:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում