Մանրամասներ Երասխ-Տիգրանաշեն ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ-ից

ՄՄարիա Գաբրիելյան

Ավելի վաղ հայտնել էինք՝ օգոստոսի 8-ին՝ ժամը 08։37-ին, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երասխ-Տիգրանաշեն ավտոճանապարհի 3-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ:

ԱԻՆ-ից տեղեկացնում են՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 68-րդ կմ-ին՝ Երասխ գյուղի վարչական տարածքում, բախվել են Toyota Ipsum (վարորդ՝ Գագիկ Դ․, ծնված 1987 թ.) և Hyundai Elantra (վարորդ՝ Հարություն Հ․, ծնված 1988 թ.) մակնիշների ավտոմեքենաները։

Փրկարարներն ավտոմեքենաներից դուրս են բերել, այնուհետև շտապօգնության ավտոմեքենաներին մոտեցրել վարորդներին և Toyota Ipsum մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Նունե Հ․-ին․ վերջինս հոսպիտալացման ճանապարհին մահացել է: Վարորդները հոսպիտալացվել են Արարատի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են ծանր:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Արամ Կ․-ն (ծնված 1985 թ.), Արմեն Մ․-ն (ծնված 1992 թ.) և Toyota Ipsum մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Արամ Ե․-ն (ծնված 2010 թ.), Արման Ե․-ն (ծնված 2014 թ.), Եվա Գ․-ն (ծնված 2011 թ.), Վարդուհի Ս․-ն (ծնված 1989 թ.) տեղափոխվել են Արարատի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում